ՕԳՆՈՒԹՅՈՒՆ (#4609)

Ո՜վ դու, Ում դեմքն իմ պաշտամունքի առարկան է, Ում գեղեցկությունն իմ տաճարն է, Ում կացարանն իմ ձգտման նպատակն է, Ում գովքը իմ հույսն է, Ում նախախնամությունն իմ արբանյակն է, Ում սերն իմ գոյության պատճառն է, Ում հիշատակումն իմ սփոփումն է, Ում մտերմությունն իմ ցանկությունն է, Ում ներկայությունն իմ բաղձալի հույսն ու բարձրագույն ձգտումն է. աղերսում եմ Քեզ` մի մերժիր ինձ այն բանում, ինչ սահմանել ես Դու ընտրյալների համար Քո ծառաների մեջ: Սնուցիր ինձ այս աշխարհի ու գալիք աշխարհի բարությամբ:
	Դու, հիրավի, ժողովուրդների Արքան ես: Չկա Աստված Քեզանից բացի` Հավերժ Ներող, Ամենաառատաձեռն:

-Bahá'u'lláh
-----------------------

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ (#4610)

Ո՜վ իմ Աստված, իմ Պաշտելի, իմ Արքա, իմ բաղձանք: Ու՞մ շուրթերը կկարողանան արտահայտել Իմ գովքը Քեզ: Ես անհոգ էի` Դու ինձ արթնացրիր: Ես շրջվեցի Քեզանից` Դու ողորմածաբար օգնեցիր ինձ ուղղվել դեպի Քեզ: Ես նման էի մահացածի` Դու ինձ հարություն տվեցիր կյանքի ջրով: Ես թառամում էի` Դու ինձ վերածնեցիր Քո ասույթների երկնային հոսքով` զեղված Ամենաողորմածի Գրչից:
	Ո՜վ Աստվածային Նախախնամություն: Ամբողջ գոյը բեղմնավորված է Քո բարեգթությամբ. մի զրկիր դրան Քո առատաձեռնության ջրերից և մի խոչընդոտիր դրան հասնել Քո ողորմածության օվկիանոսին: Աղերսում եմ Քեզ` օգնիր ինձ և աջակցիր ինձ միշտ և ամեն հանգամանքում. ես շնորհի եմ արժանացնում Քո նախահավիտենական ընծաները Քո գթասրտության երկնքներից: Դու, հիրավի, առատաձեռնության Տերն ես ու հավերժության արքայության Տիրակալը:

-Bahá'u'lláh
-----------------------

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ (#4611)

Դու տեսնում ես, ո՜վ իմ Աստված, թե ինչպես է Քո Խոսքի Ցերեկային Լուսատուն փայլում Քո քաղաք - բանտի երկնակամարում, քանզի այնտեղ Նա է, Ով Քո Հայտնությունն է և Քո միասնության լույսի Առավոտյան Արշալույսը. Նա բարձրացրել է Իր ձայնը և Քեզ գովք է ասում: Այսպես փչեցին Քո սիրո բուրմունքները Քո քաղաքների վրա և համակեցին Քո արքայության բոլոր բնակիչներին:
	Հայտնելով Քո վերին օգնությունը` ո՜վ իմ Աստված, մի խանգարիր Քո ծառաներին ուղղել իրենց հայացքները դեպի այդ: Մի նայիր, ո՜վ իմ Աստված, նրանց դիրքին, գործերին ու հոգսերին: Տես Քո փառքի մեծությունը, Քո ընծաների լիությունը, Քո հզորության տիրապետությունն ու Քո բարերարությունների կատարելությունը: Երդվում եմ Քո փառքով: Եթե Դու նրանց նայեիր արդարության աչքով, նրանք բոլորն արժանի կլինեին Քո զայրույթին ու Քո ցասումի գավազանին: Ուրեմն, Քո վերին օգնության ձեռքերի մեջ վերցրու Քո արարումները, ո՜վ իմ Աստված, և պատմիր նրանց այն մասին, թե ինչն է իրենց համար ամեն գոյից ամենալավը Քո արարման աշխարհում:
	Մենք վկայում ենք, ո՜վ իմ Աստված, որ Դու ես Աստված և չկա այլ Աստված, Քեզանից բացի: Դու դարավոր գոյություն ես ունեցել, չի եղել ոչ ոք Քեզ հավասար կամ Քեզ համեմատվելու արժանի և այդպիսին Դու կմնաս հավերժ: Ես թախանձում եմ Քեզ այն հայացքներով, որ տեսնում են, թե ինչպես ես Դու բազմել միասնության աթոռին ու միակ գոյի գահին` օգնիր նրանց, ով սիրում է Քեզ Քո մեծագույն Անվան ուժով և համբառնիր նրանց այնպիսի բարձունքներ, որ նրանք իրենց ամբողջ էությամբ ու իրենց շուրթերով վկայեն, որ միայն Դու ես Աստված` Աննման, Միակ, Հավերժ Անփոփոխ: Երբեք չի լինի Քեզ ո՛չ հավասար, ո՛չ զինակից: Դու, հիրավի, Ամենափառապանծ ես, Ամենազոր, Նա, Ում ամեն մարդ օգնության է կանչում:

-Bahá'u'lláh
-----------------------

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ (#4612)

Ո՜վ իմ Աստված: Խնդրում եմ Քեզ Քո ամենափառապանծ Անվամբ` օգնիր ինձ այն բանում, որ տանում է Քո Ծառաների բարօրությանն ու Քո քաղաքների ծաղկմանը: Դու, հիրավի, ամենի տիրակալն ես:

-The Báb
-----------------------

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ (#4613)

Տե՛ր: Մենք խղճուկ ենք` տուր մեզ Քո ողորմածությունն, աղքատ ենք` մաս օժտիր Քո հարստության օվկիանոսից, կարիքի մեջ ենք` սնուցիր մեզ, նսեմացած ենք` տուր մեզ Քո փառքից: Երկնային թռչուններն ու դաշտերի գազաններն իրենց սնունդն են ստանում Քեզանից ամեն օր և ամեն գոյը ճաշակում է Քո խնամքից ու հոգատարությունից:
	Մի զրկիր այս թույլին Քո հրաշալի վերին օգնությունից և Քո զորավորությամբ ի վերուստ առաքիր Քո ընծաներն այս անօգնական հոգուն:
	Տուր մեզ մեր հացը հանապազորյա և շնորհիր Քո օրհնանքը կյանքի կարիքներում, որպեսզի մենք կախված լինենք միայն Քեզանից, միայն Քեզ հետ շփվենք, քայլենք Քո ուղիներով և Քո խորհուրդները հռչակենք: Դու Ամենազոր ես, Սիրող, ամբողջ մարդկությանը բարիքներ Ընծայող:

-`Abdu'l-Bahá
-----------------------

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ (#4614)

Ո՜վ Դու, Տեր բարի: Մենք Քո Շեմի ծառաներն ենք, որ պատսպարվել ենք Քո սրբազան Դարպասների առաջ: Մենք այլ ապաստան չենք փնտրում, բացի այս հզոր սյունից, այլ օթևանի չենք ձգտում, բացի Քո պաշտպանությունից: Պաշտպանիր մեզ, օրհնիր մեզ, աջակցիր մեզ և թող որ մենք սիրենք այն, ինչ հաճելի է Քեզ, միայն Քեզ գովք ասենք, հետևենք միայն ճշմարտության ճանապարհով, որպեսզի մենք այնպես հարստանանք, որ հրաժարվենք ամենից, բացի Քեզանից և ձեռք բերենք ընծաներ Քո գթասրտության ծովից, որպեսզի մենք հավերժ ձգտենք գովաբանել Քո Գործը և ամենուրեք տարածել Քո բուրումնավետ բույրերը, որպեսզի մենք ինքներս մեզ մոռանանք և Քեզանով կլանված լինենք, հրաժարվենք ամեն ինչից և ամբողջությամբ Քեզ նվիրվենք:
	Ո՜վ Դու, Ընծայող, ո՜վ Դու, Ներող: Օժտիր մեզ Քո վերին օգնությամբ և Քո քնքուշ խնամքով, Քո առատություններով և Քո ընծաներով, սատարիր մեզ, որպեսզի մենք կարողանանք հասնել մեր նպատակին: Դու Զորավոր ես, Ուժեղ, Իմացող, Կանխատեսող, հիրավի, Դու Առատաձեռն ես, հիրավի, Դու Ամենաողորմած ես. հիրավի, Դու Ամենաներող ես` Նա, Ում պատկանում է մեր ապաշխարանքը, Նա, Ով ներում է նաև մեղքերից ծանրագույնները:

-`Abdu'l-Bahá
-----------------------

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ (#4615)

Մի հեռացրու, ո՜վ Տեր, տոնական սեղանը, որ փռված է հանուն Քո Անվան և մի թող, որ թուլանա բոցավառվող կրակը, որ վառվեց Քո անմար կրակից: Մի զսպիր Քո կենսարար ջրերը` կարկաչող Քո փառքի մեղեդիով ու Քո հիշատակումով և մի զրկիր Քո ծառաներին Քո սիրո բույրերը սփռող քաղցրանուշ բուրմունքներից:
	Տե՛ր: Քո սրբակյացների տանջալից տագնապները վերածիր խաղաղության, նրանց անհաջողությունները` մխիթարության, նրանց նվաստացումը` փառքի, նրանց տխրությունները` երանելի ուրախության, ո՜վ Դու, Ով իր ձեռքերում է պահում ամբողջ մարդկության կառավարման ղեկերը:
	Դու, հիրավի, Միակ ես, Միակ Էության Տեր, Զորովոր, Ամենագետ, Ամենաիմաստուն:

-`Abdu'l-Bahá
-----------------------

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ (#4616)

Ո՜վ Աստվածային նախախնամություն, մենք խղճուկ ենք` ի վերուստ առաքիր Քո աջակցությունը, մենք անտուն թափառականներ ենք` տուր մեզ Քո օթևանը, մեկ-մեկ ցրված ենք` միացրու մեզ, ճանապարհից շեղվել ենք` հավաքիր մեզ Քո հոտում, աղքատ ենք` շնորհիր մեզ փայով ու ճակատագրով, ծարավ ենք` բեր մեզ Կյանքի աղբյուրի մոտ, թույլ ենք` ամրացրու մեզ, որպեսզի մենք բարձրանանք օգնելու Քո Գործին և զոհաբերենք մեր կյանքերն առաջնորդության ճանապարհին:

-`Abdu'l-Bahá
-----------------------

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ (#4617)

Դուք պետք է աղոթք բարձրացնեք Աբհայի Արքայությանն ու հավերժ ընծաներ խնդրեք Նրանից: Դուք պետք է աղոթեք այն մասին, որ ձեր սրտերը մաքուր հայելու նման լցվեն ամենափառապանծ լույսով: Այն ժամանակ այնտեղ կփայլեն Ճշմարտության Արևի ցոլքերը: Դուք պետք է կոչեք Աստծուն ու արժանանալով Նրա օգնությանն ու աջակցությանը` դիմեք Նրան ամեն գիշեր ու ամեն օր այսպիսի խոսքերով.

Ո՜վ Տեր: Մենք թույլ ենք` ամրացրու մեզ: Ո՜վ Աստված: Մենք տգետ ենք` լուսավորիր մեզ: Ո՜վ Տեր: Մենք աղքատ ենք` հարստացրու մեզ: Ո՜վ Աստված: Մենք մահացած ենք` կենդանացրու մեզ: Ո՜վ Տեր: Մենք նսեմության բուն մարմնավորում ենք` մեծարիր մեզ Քո Արքայությունում: Եթե Դու օգնես մեզ, ո՜վ Տեր, մենք կդառնանք փայլող աստղեր, իսկ առանց Քո սատարման, մենք կլինենք երկրային հողից ցածր, ո՜վ Տեր: Ո՜վ Աստված: Ուժեր տուր մեզ: Ո՜վ Աստված: Մեզ հաղթանակ ուղարկիր: Ո՜վ Աստված: Արժանացրու մեզ հաղթահարել մեզ և սանձահարել մեր կրքերը: Ո՜վ Տեր: Ազատիր մեզ նյութական աշխարհի ստրկությունից: Ո՜վ Տեր: Կենդանացրու մեզ Սուրբ Ոգու շնչով, որպեսզի մենք բարձրանանք Քեզ ծառայելու, պաշտենք Քեզ ու լիարժեք անկեղծությամբ տանք մեր բոլոր ուժերը Քո Արքայությունում: Ո՜վ Տեր, Դու Հզոր ես: Ո՜վ Աստված, Դու Ներող ես: Ո՜վ Տեր, Դու Կարեկցող ես:

-`Abdu'l-Bahá
-----------------------

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ (#4618)

Ո՜վ իմ Աստված, Դու, Ով փնտրողին ուղղում է դեպի ճիշտ ճանապարհ, Ով կորցված ու կույր հոգին դուրս է հանում կործանման անապատից, Դու, Ով անկեղծներին շնորհում է մեծ առատություններով ու ողորմածություններով, Ով ահով համակվածներին պատսպարում է Իր անառիկ կացարանում, Ով Իր ամենաբարձրյալ երկնակամարից պատասխանում է Քեզ գոչողների կանչերին: Գովք Քեզ, ո՜վ իմ Տեր: Դու անհավատության մահից փրկեցիր շփոթության մեջ գտնվողներին ու նրանց, ովքեր մոտեցան Քեզ, տարար դեպի իրենց ճանապարհորդության նպատակը: Դու Քո ծառաների մեջ ուրախացրիր համոզվածներին` կատարելով նրանց ամենաբաղձալի սպասումները և գեղեցկության Քո Արքայությունից բաց արիր վերամիավորման դարպասները Քեզ կարոտողների առջև ու փրկեցիր նրանց զրկանքների ու կորուստների կրակից` ուրեմն, նրանք շտապեցին Քո մոտ ու հասան Քո ներկայությանը ու եկան Քո լայն բացված դարպասների մոտ ու Քո առատ ընծաներից առատ մաս ձեռք բերեցին:
	Ո՜վ իմ Տեր, նրանք ծարավ էին` Դու նրանց չորացած շուրթերին մոտեցրիր վերամիավորման ջուրը: Ո՜վ Մեղմ, Ընծայող, Դու թեթևացրիր նրանց տառապանքները Քո առատաձեռնության ու վերին օգնության բալասանով ու ապաքինեցիր նրանց հիվանդությունները Քո կարեկցանքի փրկարար դեղով: Ո՜վ Տեր, նրանց ոտքերն ամրացրու Քո ուղիղ ճանապարհի վրա, լայնացրու նրանց համար ասեղի անցքը և թող հավիտյանս հավիտենից քայլեն նրանք փառքով`արքայական հագուստներ հագած:
	Դու, հիրավի, Մեծահոգի ես, Հավերժ Ընծայող, Թանկագին, Ամենաառատաձեռն: Չկա այլ Աստված Քեզանից բացի` Հզոր, Զորավոր, Վեհանձն, Հաղթական:

-`Abdu'l-Bahá
-----------------------

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ (#4619)

Ո՜վ իմ Աստված: Ո՜վ իմ Աստված: Հիրավի, ծառաներն այս դիմում են Քեզ` ցանկանալով արժանանալ Քո գթասրտության արքայությանը: Հիրավի, նրանք հիացած են Քո սրբությամբ ու բոցավառված Քո սիրո կրակով, հաստատումներ են փնտրում Քո հրաշալի արքայությունից ու ցանկանում են հասնել Քո երկնային կացարանը: Հիրավի, նրանք սպասում են Քո ընծաների հոսքերը և փափագում են պայծառացում Ճշմարտության Արևից: Ո՜վ Տեր: Դարձրու նրանց փայլող լուսատուներ, ողորմած նշաններ, պտղաբեր ծառեր ու փայլող աստղեր: Թող նրանք բարձրանան Քեզ ծառայության և թող միանան Քո հետ Քո սիրո կապերով` սլանալով դեպի Քո օրհնության լուսատուները: Ո՜վ Տեր: Դարձրու նրանց ուղեցույց նշաններ, խաշվառներ Քո անմահ արքայությունում, Քո ողորմածության ծովի ալիքներ ու Քո մեծության արտացոլման հայելիներ:
	Դու, հիրավի, Մեծահոգի ես: Դու, հիրավի, Գթասիրտ ես: Դու, հիրավի, Թանկագին ես ու Սիրեցյալ:

-`Abdu'l-Bahá
-----------------------

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ (#12379)

Ո՛վ դու Երկնային Թագավորության Աստված: Ահա մենք բոլորս հավաքվել ենք այստեղ, բայց մեր հմայված սրտերը ձգտում են հեռվին Քո սիրով և մենք քարացել ենք հիացմունքից Քո լուսափայլ Դեմքի պայծառությունից: Մենք թույլ ենք և փափագում ենք Քո հզորության ու ուժի հայտնությանը: Մենք աղքատ ենք, չունենք ո՛չ ունեցվածք, ո՛չ հարստություն, բայց ստանում ենք Քո Թագավորության գանձարանից: Մենք միայն կաթիլներ ենք, բայց դուրս ենք թափվում Քո օվկիանոսի խորքերից: Մենք ընդամենը փոշու հատիկներ ենք, բայց փայլում ենք Քո հոյակապ Արևի փառքի մեջ:
Ո՛վ դու Շնորհող: Ուղարկիր մեզ Քո օգնությունը, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը փայլի մոմի պես, որպեսզի մագնիս դառնա, որը ձգում է սրտերը դեպի Քո Լեռնային Դղյակները, որպեսզի այս ստորին աշխարհում ինչպես հայելիում արտացոլվի Քո Դրախտային Պարտեզների հոյակապությունը:

-`Abdu'l-Bahá
-----------------------

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ (#12383)

Ո՜վ, Աստված, Ո՜վ Դու, Ով շնորհեց Իր շքեղությամբ մարդկանց լուսավոր էությունը` զեղելով նրանց վրա գիտելիքի ու առաջնորդության ճաճանչափայլ լույսը և ամբողջ արարվածից այդ բարձրագույն ողորմածության համար ընտրեց նրանց և թույլ տվեց նրանց համակել ամենը, հասկանալ դրանց նվիրական էությունը, բացահայտել դրանց գաղտնիքները` բարձրացնելով դրանք խավարի աշխարհից տեսանելի աշխարհ: «Նա, հիրավի, Իր հատուկ ողորմածությունն է ցուցաբերում նրան, ում կցանկանա»:
Ո՜վ, Տեր, օգնիր Քո սիրեցյալներին ձեռք բերել գիտելիք, հասկանալ գիտություններ և մշակույթ, բացահայտել գաղտնիքներ` թաքնված ամբողջ արարվածի իրական էության մեջ: Թույլ տուր նրանց լսել գաղտնի ճշմարտություններ` գծված և դրոշմված ամեն գոյի սրտում: Դարձրու նրանց առաջնորդության նախանշանակներ ամբողջ արարվածի մեջ, բանականության ծլող ճառագայթներ` շողացող այս «առաջնային  կյանքում»: Այնպես արա, որ նրանք տանեն դեպի Քեզ, լինեն ուղեկից Քո ճանապարհին, Քո Արքայության ազդարարներ մարդկանց միջև: 
Դու, հիրավի, Զորավոր ես, Պաշտպան, Ուժեղ, Հովանավոր, Հզոր, Ամենաառատաձեռն:

-`Abdu'l-Bahá
-----------------------

