ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ (#4676)

*Բահայիների ամուսնությունը երկու կողմերի միություն է ու սրտանց կապվածություն: Սակայն նրանք պետք է ցուցաբերեն մեծագույն զգուշություն և ճանաչեն միմյանց բնավորությունները: Այս հավերժ կապերը պետք է ամրացվեն անխախտ համաձայնությամբ. պետք է ձգտել ներդաշնակության, ընկերակցության, միասնության զարգացմանը և հավերժ կյանքի ձեռքբերմանը:

 

*Հարսի ու փեսայի կողմից առանձին արտասանվող` Հոգևոր Ժողովի կողմից հավանություն ստացած ամուսնության երդումը ոչ պակաս, քան երկու վկաների ներկայությամբ, տրված է Կիտաբ-ի-Աղդասում (Ամենասուրբ Գրքում).

*«Մենք բոլորս, հիրավի, կհետևենք Աստծու կամքին»:

*Նա Ընծայող է, Ամենաառատաձեռն:

Թող գովք լինի Տիրոջը` Նախահավիտենականին, Հավերժ Գոյին, Մշտականին, Անանցողիկին: Նա Ինքն է, Ով Իր Սեփական Էությամբ հաստատում է, որ, հիրավի, Նա է Մեկը, Միակն, Անսահմանը, Վեհը: Մենք վկայում ենք, որ, հիրավի, չկա Աստված, Իրենից բացի` ճանաչելով Նրա միասնությունը և Նրա ամբողջությունը: Նա մշտնջենական ժամանակներից ապրում է անհասանելի բարձրունքներում, Իր մեծության գագաթներում` օծված որևէ մեկի հիշատակումից, բացի Իրենից, անըմբռնելի որևէ մեկի համար, բացի Իրենից:
	Իսկ երբ Նա ցանկացավ մարդկանց հայտնել վերին օգնությունը և գթասրտությունը և աշխարհում հաստատել կարգ ու կանոն, Նա բացահայտեց նրանց համար կարգադրագրերը և օրենքները: Նրանցից ոմանց համար Նա սահմանեց ամուսնության օրենքը, դարձրեց այն բարօրության ու փրկության ամրոցի նման և պատգամեց մեզ այն բանում, ինչն ի վերուստ առաքված էր սրբության երկնքներից Նրա Ամենասուրբ Գրքում: Լինելով Մեծ Իր Փառքում` Նա ասում է. «Ամուսնացեք, ո՜վ մարդիկ, և թող ձեզանից ստեղծվի նա, ով կհիշատակի Ինձ Իմ ծառաների միջև: Այդպիսին է Իմ կամքը ձեզ. ամուր բռնվեք դրանից` որպես սատարում ձեր համար»:

-Bahá'u'lláh
-----------------------

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ (#4677)

Նա Աստված է:
Ո՜վ Տեր աննման: Քո համապարփակ իմաստունությամբ Դու մարդկանց պատվիրեցիր ամուսնություն, որպեսզի սերունդները իրար փոփոխեն այս մահկանացու աշխարհում և որպեսզի հավիտյան, քանի գոյություն ունի աշխարհը, մնան նրանք Քո միասնության Շեմի առջև ծառայության և պաշտամունքի մեջ, երախտագիտության, աստվածացման և գովքի մեջ: «Չէ որ Ես ստեղծեցի ոգիներն ու մարդկանց միայն այն բանի համար, որ նրանք ինձ պաշտեն»: Ուրեմն, Քո ողորմածության երկնքներում պսակադրիր Քո սիրո բույնից այս երկու թռչուններին և դարձրու դրանց անանցանելի ողորմածության ձգողության կենտրոնակետ, որպեսզի սիրո այս երկու ծովերի միությունից բարձրանա քնքշության ալիքը և կյանքի ափ դուրս հանի մաքուր ու բարի սերնդի մարգարիտներ: «Նա ազատեց երկու ծով, որպեսզի դրանք հանդիպեն. դրանց միջև կա խոչընդոտ, որը նրանք չեն կարող անցնել: Ուրեմն, ձեր Տիրոջ բարեգործություններից ո՞րը դուք կեղծ կհամարեք: Այդ երկուսից էլ դուրս են գալիս մեծ և փոքր մարգարիտներ:»
	Ո՜վ Դու, բարի Տեր: Թույլ տուր այս ամուսնական միությանը ծնել մարջաններ ու մարգարիտներ: Դու, հիրավի, Ամենազոր ես, Մեծագույն, Հավերժ Ներող:

-`Abdu'l-Bahá
-----------------------

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ (#4678)

Փառք Քեզ, ո՜վ իմ Աստված: Հիրավի, Քո այս ծառան և Քո այս սպասավորուհին հանդիպեցին Քո գթասրտության հովանու տակ և միանում են Քո բարեհաճությամբ և մեծահոգությամբ: Ո՜վ Տեր: Օգնիր նրանց Քո այս աշխարհում և Քո Արքայությունում և նրանց համար սահմանիր ամեն բարին Քո առատաձեռնության ու վերին օգնության միջոցով: Ո՜վ Տեր: Ամրապնդիր նրանց Քո իշխանության մեջ և օգնիր նրանց Քեզ ծառայելու մեջ: Թույլ տուր նրանց դառնալ Քո Անվան նշաններ Քո աշխարհում և պաշտպանիր նրանց Քո ընծաներով, որ չեն սպառվի այս աշխարհում ու գալիք աշխարհում: Ո՜վ Տեր: Նրանք աղերսում են Քո գթասրտության արքայության մասին և կոչում միակության արքայության համար: Հիրավի, Քո պատգամի ապաշխարության մեջ են նրանք զուգորդվում: Նրանց դարձրու համերաշխության և միասնության նախանշանակներ մինչև ժամանակների ավարտը: Հիրավի, Դու Ամենազոր ես, Ամենագո, Ամենատիրակալ:

-`Abdu'l-Bahá
-----------------------

